Նորություններ
Կորոնավիրուսը Սամցխե-Ջավախքում
Վերջին մեկ օրվա ընթացքում Սամցխե-Ջավախքում հայտնաբերվել է վարակի 208 նոր դեպք: Տարածաշրջանում վարակման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Ախալցիխեում և Բորժոմում։
Կորոնավիրուսի դեպքերն ըստ քաղաքապետարանների՝
- Ախալցիխե- 74;
- Բորժոմի- 73;
- Ասպինձա- 22;
- Ախալքալաք- 18;
- Ադիգենի- 14;
- Նինոծմինդա- 7.
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային վարչակազմի տվյալներով՝ Covid 19-ի հաստատումից ի վեր տարածաշրջանում ընդհանուր առմամբ վիրուս հայտնաբերվել է 29 105 մարդու մոտ։
Առայժմ Սամցխե-Ջավախքում պաշտոնապես կորոնավիրուսից մահացել է 202 մարդ։
Վերջին մեկ օրում ապաքինվել է ևս 128 հիվանդ. Ըստ այդմ՝ կորոնավիրուսից բուժվածների ընդհանուր թիվն այս պահին հասել է 28 030-ի։
Ինքնամեկուսացման մեջ է 859 հիվանդ:
გააზიარეთ :