Սամցխե-Ջավախքում COVID19-ի դեպքերի թիվը կտրուկ նվազել է
Սամցխե-Ջավախքում ևս 13 մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Տարածաշրջանում Covid 19-ի հաստատումից մինչ օրս գրանցվել է ընդհանուր 29,967 դեպք։ Վարակման դեպքեր են գրանցվել երեք մունիցիպալիտետներում՝ 3-ը՝ Ախալցիխեում, 6-ը՝ Բորժոմիում և 4-ը՝ Ասպինձայում։
Վերջին մեկ օրում ապաքինվել է ևս 57 հիվանդ. Ըստ այդմ՝ կորոնավիրուսից բուժվածների ընդհանուր թիվը այս պահին հասել է 29 084-ի։
Սամցխե-Ջավախքի տարածաշրջանային վարչակազմի տվյալներով՝ Covid 19-ից տարածաշրջանում պաշտոնապես մահացել է 206 մարդ։