Լուրեր
Ախալցիխեում գազի մատակարարումը դադարեցվել է
Ախալցիխեում գազն անջատել են: Բնական գազի մատակարարումը ամբողջ քաղաքում այսօր, հոկտեմբերի 5-ին դադարեցվել է ժամը 15:00-ի սահմաններում:
«Ինտերգազ» ընկերությունում պատահարի պատճառ համարում են վթարը:
«Գազը ամբողջ քաղաքում չի մատակարարվում, վթար է տեղի ունեցել, դեռ պարզում ենք: Գազի մատակարարումը կվերականգնվի ժամը 18:10-ին: Կես ժամում խնդիրն ամբողջովին կլուծվի»,- ասում է ընկերության տնօրեն՝ Վասիլ Աբուլաձեն:
გააზიარეთ :