Նինոծմինդայի մունիցիպալիտետի գյուղ Սամեբայում, վրացի սահմանապահները սարերում գտել են մահացած տղամարդու և սատկած կենդանիների:
Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ին, ժամը 20:00-ի սահմաններում: Նախնական տվյալներով, հովիվը մահացել է կայծակի հարվածից:
Նինոծմինդայի քաղաքապետն ասում է, որ տղամարդը տեղացի չէր: Նա կենդանիներին այլ տարածաշրջանից բերել էր գյուղի սարը:
«Քանի որ տեղացի չէր, շատ տեղեկություններ չունենք: Այնտեղ անկբնակելի մաս է, ուստի ոչ ոք լսել չէր կարող: Սահմանապահներն են գտել: Չգիտենք որքան կենդանի ուներ տարած և որքանն են սատկել: Այն էլ անհայտ է, թե ինչպես է եղել, որ տղամարդն էլ է մահացել, կենդանիներն էլ են սատկել»,- ասում է Անիվարդ Մոսոյանը:
Ներքին Գործերի նախարարությունը հետազոտությունը սկսել է Քրեական Օրենսգրքի 115-րդ հոդվածով, որը նշանակում է «հասցնել ինքնասպանության»։