Նույնասեռականների մասին ֆիլմի պատճառով ձերբակալվածների թվում կա նաև հոգևոր անձ
Կինոթատրոն «Ամիրանի» ակցիայում ձերբակալվածների թվում կա նաև հոգևոր անձ: Հաստատության տվյալներով, հոգևոր անձը ձերբակալվել է վարչական օրենքի համաձայն:
ՆԳՆ-ի տեղեկության համաձայն, կինոթատրոն «Ամիրանի» մոտ տեղի ունեցած ակցիայի ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 11 մարդ:
Նոյեմբերի 8-ին Թբիլիսիի կինոթատրոններում կայացել է ազգությամբ վրացի ռեժիսոր Լևան Ակինի «And then we danced» (Եվ հետո մենք պարեցինք) ֆիլմի պրեմիերան: Մի շարք կազմակերություններ ու անհատներ խոսել են ցուցադրութունը տապալելու մասին։ Ֆիլմը պատմում է ազգությամբ վրացի նույնասեռական տղայի արկածների մասին: Տվյալ ֆիլմը Կաննի կինոփառատոնում 10-ից 8-րդ հորիզոնականն է զբաղեցրել, ինչպես նաև «Օսկար» ստանալու հնարավորություն ունի: Ֆիլմի ցուցադրումը դարձել է ցույցի պատճառ, որից հետո Ռուսթավելի պողոտայում տիրում է լարված վիճակ: