Լուրեր
Խաթունա Կեկելիշվիլին Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի տնորենի պաշտոնը թողել է
Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցի տնօրեն և «Էվեքս»-ի տարածաշրջանային կոորդինատոր, դեկտեմբերի 3-ին, նշանակվել է Ռեվազ Կուճուխիձեն: Նրան աշխատակինցերին ներկայացրեցին այսօր: Մինչև այս պաշտոնի զբաղեցնելը, նա Թբիլիսիում, ղեկավարում էր Կիփշիձեյի անվան կենտրոնական համալսարանային կլինիկան:
Նախքան Կուճուխիձեի նշանակումը, այս պաշտոնը զբաղեցնում էր Խաթունա Կեկելաշվիլին, ով Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում մեկ տարուց ավել աշխատել է տնօրենի կարգավիճակում:
«Այսոր, պարոն Ռեվազը պաշտոնապես ներկայացավ աշխատակիցների մոտ, որպես ղեկավար: Նա մենեջերի պաշտոնով աշխատելու բազմամյա փորձ ունի: Իսկ ես կշարունակեմ աշխատել Թբիլիսիում»,- հայտարարում է Խաթունա Կեկելաշվիլին:
Խաթունա Կեկելիշվիլին, Էվեքսի գծի, Կովկասի բժշկական կենտրոնում, տնօրենի պաշտոնը պամտոնապես զբաղեցրեց դեկտեմբերի 4-ին:
გააზიარეთ :