15-ամյա դեռահասը մահացել է
15-ամյա տղան, ով ոստիկանությունում հարցաքննումից հետո, ինքնասպանության փորձ է արել՝ մահացել է:
Դեկտեմբերի 12-ին, Դիղոմում, անչափահաս տղան փորձել է ինքնասպան լինել: Իրադեպից առաջ, «Կանաչ դպրոցում» տեղի ունեցած դեպքի առնչումով, տղան ոստիկանական բաժանմունքում ցուցմունք է տվել, որպես վկա: Ըստ իրավաբանի, հարցաքննման ժամանակ տղայի վրա հոգեբանական ճնշում չի գործադրվել:
Ըստ բժիշկների, դեռահասի առողջական վիճակը ծայրաստիճան ծանր էր:
Պետական տեսչության աշխատակազմը հետաքննություն է սկսել անչափահասի դեմ ցուցմունք տալու ժամանակ, ոստիկանության ծառայողների հնարավոր հարկադրանքի փաստով: Արձագանքել է նաև Կրթության նախարարությունը:
«Կանաչ դպրոցում» տեղի ունեցած միջադեպի պատճառով երկու իրավապահների գործունեությունը դադարեցվել է: