Լուրեր
«Այս կյանքի մերն էլ» և «fuck the Law»- Ախալցիխեն միացել է բողոքին
«Այս կյանքի մերն էլ» և «Fuck the Law» - այս խորագիրը հայտնվել է նաև Ախալցիխեում: 9-րդ ալիքի տեսախցիկը «թինեյջերական բողոք» արտահայտող գրություններ նկատեց քաղաքի կենտրոնում՝ Թամար թագուհու արձանի հարակից տարածքում և մարզպետարանի ձախ մասում: Քաղաքացիները այս գրությունների հայտնվելը գնահատում են դրական և հայտնում են, որ Ախալցիխեի ներգրավվածությունը քաղաքական բողոքներում ողջունելի է: Ինչ վերաբերվում է 15-ամյա տղայի՝ Լուկա Սիրաձեի մահվանը, կոչում են համակարգի սխալմունք և ցավակցում են ընտանիքին:
«Ուզում էի, որ իմ քաղաքն էլ միանար այս թինեյջեր տղայի համար կազմակերպվող բողոքներին: Ինչու՞ ենք միացել. Պետք է միանայի՛նք, որովհետև սա հասարակության ցավն է, բայց խնդիրը հետևյալն է. Ինչու՞ էր գրել այն երեխան և ոչ ոք չէր հետաքրքրվել, սա ավելի ցավալի է: (Լուկայի համար) այս բողոքը նշանակում էր սրտի ցավ, որը ոչ ոք չէր հասկացել: Ցավոք, մենք բոլորս բռնակալներ ենք»,- ասում է Ջունա Նաթենաձեն:
Գրությունների առաջացումը դրական է գնահատում նաև Ախալցիխեի ընդդիմությունը: «Եվրոպական Վրաստանի» նախարարն Ախալցիխեում, հայտարարում է, որ երիտասարդներին այս փաստը միաժամանակ զարմացնում և տղխեցնում է:
«Մենք ունենք համակարգի հերթական զոհ և եթե այսպես շարունակվեց, սա ցավոք վերջին դեպքը չի լինի: Ցավակցում եմ Լուկայի ընտանիքին: Ախալցիխեի համար նույնպես սա օտար չէ, լավ է, որ քաղաքացիական շարժումը բողոք է ցուցադրում»,- հայտարարում է Գելա Դեմետրաձեն:
15-ամյա դեռահասը մահացել է
გააზიარეთ :