Ախալցիխեի Սակրեբուլոյի նախագահը հետիոտնին վրաերթի է ենթարկել
Ախալցիխեի Սակրեբուլոյի նախագահը ծառայողական ավտոմեքենայով հետիոտնին վրաերթի է ենթարկել: 40-ամյա տղամարդը մարմնի վնասվածքներով, մինչ այժմ գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցում:
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին, ժամը 08:00-ին Քարելիի մոտ: Սակրեբուլոի նախագահը աշխատավայրի մեքենայով (Toyota Land Cruiser Prado) տեղակալի հետ գնում էր Թբիլիսի:
«Արձակուրդում էինք, արագ չէի վարում, Ագարայի մոտ երիտասարդ տղամարդը վազեց ճանապարհով: Գրեթե կանգնած էի, երբ հարվածեցի: Ճիշտ է, ավտոճանապարհային պատահարի ժամանակ մեղավորը նա է, ով հարվածում է, բայց նրան էլ է պատկանում այս մեղքը: Այնտեղից է վազում, որտեղով անցնել չի կարելի, դրա համար էլ բողոք չունի: Հավանաբար, վարչական տուգանքով ավարտվի ամեն ինչ»,- ասում է Գելա Նոզաձեն:
Պատահարից տուժած տղամարդը գյուղ Կոդայի բնակիչն է:
Գելա Նոզաձեին իրավապահները հարցաքննել են դեպքից անմիջապես հետո: Ավտոմեքենան տեղափոխել են Գորի:
Հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության կամ տրանսպորտային միջոցի շահագործման կանոնների խախտում) համաձայն: