Լուրեր
Ախալցիխեում ավտովթարից տուժած դեռահասի վիճակը ծանր է
Ախալցիխեում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարի հետևանքով տուժած երեխան գտնվում է Թբիլիսիի Իաշվիլի անվան հիվանդանոցում, արհեստական շնչառության սարքերի ներքո: 8-ամյա աղջկան Թբիլիսի են տեղափոխել Փետրվարի 8-ին: Կլինիկայում ասում են, որ ներս տանելուց հետո դեռահասի առողջական վիճակն անփոփոխ է:
Վթարից տուժած 2 երեխան Ախալցիխեի հիվանդանոցից դուրս են գրվել երեկ երեկոյան:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 16-ին, Ախալքալաքի ճանապարհաբաժնում: Թեթև մեքենայի վարորդը ղեկը չի կառավարել, մեքենան սահել է և բախվել ծառին: Վթարի հետևանքով վնասվել է 3 երեխա:
გააზიარეთ :