Ներքին գործերի նախարարության պարեկային ոստիկանությունը ընթացող արտակարգ դրության ռեժիմի խախտման պատճառով, Ախալցիխեի կենտրոնական շուկան՝ «Ալֆա Մարկետը» 15 000 դոլարով տուգանել է: Տուգանքը փոխանցվել է տնօրենին:
Համաձայն Վրաստանի կառավարության 2020 թվականի մարտի 23-ի №181 որոշման 5-րդ հոդվածի 2-րդ կետի, նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, արտակարգ դրության ժամանակ հասարակական տարածքում ավելի քան 10 մարդու ներկայությունն արգելվում է:
Ախալցիխեի կենտրոնական շուկայում կիրակի առավոտյան անցկացվեց ավանդական կիրակօրյա առևտուրը, որտեղ հավաքված էին ավելի քան 10 մարդ:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրության սահմանած սահմանափակումները, հակառակ դեպքում կկիրառվեն օրենքով նախատեսված միջոցները: