Հենզել Մկոյանը պահանջում է Սամվել Պետրոսյանին մեղադրել «սպանության փորձ» կատարելու մեջ
17:00 / 31.03.2020
Խորհրդարանում «Վրացական երազանքի» պատգամավոր Հենզել Մկոյանը, ով մարտի 26-ին Ախալքալաքում տեղի ունեցած փոխհրաձգության մասակիցներից է, հայտարարում է, որ խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը փորձել է իրեն սպանել, և որ ինքը համապատասխան դիմումը՝ Սամվել Պետրոսյանին առաջադրված մեղադրանքը վերաորակավորելու, արդեն գրել է:
Մկոյանը հայտարարում է, եթե ոստիկանները չխանգարեին Պետրոսյանին և ատրճանակը չվրիպեր, ապա՝ «նա ինձ կսպաներ»:
Հարկ է նշել, որ Ախալքալաքում տեղի ունեցած փոխհրաձգության գործով դատախազությունը մեղադրանք է առաջադրել Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր որդուն: Նրանք մեղադրվում են հրազենի օգտագործմամբ խուլիգանություն կատարելու մեջ:
Ինչպես նաև Մկոյանն իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել.
«2020 թվականի մարտի 26-ին, Ախալքալաքի բնակիչ 66-ամյա Սամվել Պետրոսյանը բառացի վիրավորանք հասցրեց իմ եղբոր որդուն՝ 12-րդ դասարանի աշակերտ Արմեն Մկոյանին։ Այս հարցի շուրջ, նույն օրը, ժամը 15:00-ին, Գիորգի Պետրոսյանն իր համախոհների հետ ընդդիմացավ Կարապետ Մկոյանի դեմ (իմ որդու), որն ուղեկցում էր իր հորեղբոր որդուն։
Հակասությունը տեղի է ունեցել Գիորգի Պետրոսյանին պատկանող «Gold» սրճարանի և իմ տան մոտակայքում: Այդ ձայները լսելով, վեճի հաշտեցման նպատակով ես դուրս եկա իմ տանից, իմ բարեկամներին և նրանց կողմնակիցներին խնդրեցի կազմալուծվել։ Ես իմ հարազատների հետ եկա դեպի իմ տան կողմը։ Իրավիճակը արդեն լուծված ու խաղաղված էր, երբ իր մեքենայով եկավ Սամվել Պետրոսյանը՝ Գիորգի Պետրոսյանի հայրը, ով Ախալքալաքի նախկին ոստիկանապետն էր, Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր «Ազգային շարժման» կուսակցության կողմից, դուրս եկավ մեքենայից, գնաց իր որդու ուղղությամբ, նրան ասաց՝ — Դու գնա տուն, ես նրանց հետ կլուծեմ այս հարցերը։
Դրանից հետո հետ դարձավ իմ ուղղությամբ, արագ բարձրացրեց հրազեն ատրճանակը և երեք անգամ կրակեց իմ ուղղությամբ, ես թեքվեցի, որպեսզի փամփուշտը ինձ չդիպչեր։ Մի փամփուշտն արագ սուլոցով անցավ իմ ականջի մոտով, երկրորդն ընկավ իմ ոտների տակ, երեք կրակոցից հետո նա իր ձեռքում առկա ատրճանակով այլևս չկարողացավ կրակել, քանի որ փամփուշտը խցանվել էր։ Այդ ընթացքում ես բարձրացրի իմ ատրճանակը և ինքնապաշտպանության նպատակով երկու անգամ կրակեցի դեպի օդ ուղղությամբ։ Այդ ընթացքում եկան ոստիկանության աշխատակիցները և զինաթափեցին Սամվել Պետրոսյանին։
Այս գործով հետաքննության ընթացքում Սամվել Պետրոսյանի և Գիորգի Պետրոսյանի տանը որոնման հետևանքով այնտեղից հանվել են 12 այլևայլ տեսակի հրազեն զենքեր, որոնք նա ոստիկանապետի պաշտոնում եղած ժամանակ խլել է հասարակ ժողովրդից, իսկ հետո լինելով խորհրդարանի պատգամավոր օրինականացրել է։ Այս ամենը հաստատված է վկաների ցուցմունքով և միջադեպի տեղում առկա տեսախցիկների գրանցումով»:
Jnews-ն ավելի վաղ հրապարակել էր փոխհրաձգության կադրերը:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.