Բնակչությունը կնվազի. ինչ է նշված տնտեսական բարեփոխումների փաստաթղթում
Վրաստանի բնակչությունը առաջիկա տարիներին կնվազի։ Այս կանխատեսումը նշված է կառավարության 2025-2027 թթ. տնտեսական բարեփոխումների փաստաթղթում։
Ավելի կոնկրետ՝ Ֆինանսների նախարարության կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն, 2025 թվականին Վրաստանի բնակչությունը կկազմի 3,693,600 մարդ, 2026 թվականին՝ 3,691,700, իսկ 2027 թվականին թիվը կնվազի մինչև 3,688,900։ Ինչ վերաբերում է 2024 թվականին, տվյալների համաձայն, անցյալ տարի Վրաստանի բնակչությունը եղել է 3,694,600 մարդ։
Փաստաթղթում նշվում է, որ 2026 և 2027 թվականներին բնակչության թիվը կնվազի տարեկան 0.1%-ով։
Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության հաղորդմամբ, Վրաստանն արդեն երկրորդ անգամ Եվրահանձնաժողովին ներկայացրել է «Տնտեսական բարեփոխումների ծրագիր՝ 2025-2027» նախատեսված ժամկետում։ Բացի այդ, նախարարությունը նշում է, որ Վրաստանը՝ որպես Եվրամիության թեկնածու երկիր, տնտեսական բարեփոխումների ծրագրի պատրաստման գործընթացին առաջին անգամ մասնակցել է 2023 թվականի վերջին՝ թեկնածուի կարգավիճակ ստանալուց հետո։