Լուրեր
Ախալցիխեի շուկան շաբաթ-կիրակի չի աշխատի
Ախալցիխեի առևտրական կենտրոն «Ալֆա Մարկետը» ախտահանման աշխատանքների պատճառով ապրիլի 4-ին և 5-ին փակ կլինի:
Շուկայի տնօրեն՝ Վախտանգ Քարթվելիշվիլին մեդիայի մոտ հայտարարում է, որ մնացած օրերին կենտրոնը կաշխատի սովորական ռեժիմով:
Մեկ շաբաթ առաջ, tv9news.ge-ի մոտ տրված հարցազրույցում Վախտանգ Քարթվելաշվիլին հայտարարում էր, որ երկրում ստեղծված իրավիճակի պատճառով, շուկայում հաշվի էին առնվում առողջապահության նախարարության կողմից տրված բոլոր խորհրդատվությունները:
Իրավիճակի վերահսկումը անհնար դարձավ մարտի 29-ին, երբ գյուղերից եկած քաղաքացիների և առևտրականների թիվը գերազանցեց օրենքում նշված թույլատրելի թվաքանակին:
Այս առումով, Ախալցիխեի շուկան տուգանվեց 15 000 լարիով:
გააზიარეთ :