Լուրեր
Կորոնավիրուսի կասկածով մարդկանց Ախալցիխեի հիվանդանոց չեն տեղափոխի
Վրաստանի կառավարության #322 որոշման համաձայն, Հունիսի մեկից Ախալցիխեի կլինիկա «Իմեդին» կվերադառնա նախկին գործունեությանը:
Կորոնավիրուսի համար նախատեսված հաստատությունները կգործեն Վրաստանի 3 քաղաքում՝ Թբիլիսիում, Քութաիսում և Բաթումիում: Հետևաբար, կորոնավիրուսի ախտորոշումներով քաղաքացիներին կտեղափոխեն միայն վերոնշյալ հաստատություններ:
Ըստ «Իմեդի»-ի վարչակազմի տեղեկության, հունիսի մեկից հիվանդանոցը կանցնի նախկին գործունեությանը և բնակչությանը կհատկացնի ցանկացած տիպի ծառայություն, հնարավոր կլինի նշանակել վիրահատություններ:
Հարկ է նշել, որ մինչ հունիսի մեկը, կետրոնը աշխատում էր միայն ջերմություն ունեցող հիվանդների և կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններով մարդկանց համար:
«Ինֆեկցիայի վերահսկման առումով պահպանված է բարձր մակարդակի պատրաստակամություն և հանձնարարությունների պաշտպանում»,- գրվում է վարչակազմի կողմից հրապարակած հայտարարությունում:
გააზიარეთ :