Վրացիները հանգստանալու համար չեն կարող գնալ արտասահման. Գախարիա
Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան Քութաիսիում, Իմերեթի շրջանի զբոսաշրջության սեկտորի ներկայացուցիչների հետ հանդիպմանը զրուցել է էկոնոմիկայի բացման հարցի շուրջ:
Գախարիայի խոսքով, նախնական փուլում կարևոր է ներքին զբոսաշրջության զարգացումը:
«Նախնական փուլում կբացվի ներքին տուրիզմը և վստահ եմ, ներքին տուրիզմը ևս կունենա շատ մեծ պահանջարկ: Այսօր փաստ է, որ վրացիները չեն կարողանա հանգստանալու համար մեկնել արտասահման, վերջին մի քանի տարին է, շատ են սիրել, այժմ չեմ ասի, թե ուր մեկնել, որպեսզի չվիրավորեմ նրանց: Ուստի, առաջինը, որ պետք է անենք, պետք է վրացիներին սովորեցնենք, որ հանգստանան Վրաստանում և զբոսաշրջության համար գումար ծախսեն Վրաստանում»,- նշել է Գախարիան: