Լուրեր
«Երբ սիրահարված էինք, ծաղիկներ էր նվիրում, հիմա ես եմ նրա գերեզմանին տանում. Օգոստոսյան պատերազմի հերոս
Տասներկուերորդ տարին է, ինչ Թեա Ջափարիձեն օգոստոսյան պատերազմի օրը ուղևորվում է ամուսնու գերեզման: Նա ասում է, որ օգոստոսի 9-ը նույնքան ծանր և զգացմունքային է, որքան ռուս-վրացական պատերազմի հերոսի ՝ Թամազ Մելիքիձեի մահվան առաջին և երկրորդ տարին:
Սալոմե Մելիքիձեն հինգ տարեկան էր, երբ մահացավ նրա հայրը՝ 32-ամյա Թամազ Մելիքիձեն: Փոքրիկ աղջիկը չէր կարողանում հասկանալ, թե ինչու է հենց նրա հայրը գնացել պատերազմ և ոչ թե մյուսների հայրերը: Երեխան դժվարանում էր համակերպվել, որ հայրը այլևս երբեք տուն չի վերադառնալու:
«Սալոմեն այնքան փոքր էր, միայն պատմությունների և նկարների միջոցով է ճանաչում հորը: Նա շատ էր տառապում, երբ լսեցինք մահվան մասին, լացում էի, կռվում էր ինձ հետ, ասում էր մի լացիր, եթե հայրիկը լիներ, կտեսնեինք նրան: Երկար ժամանակ նամակներ էր գրում և ձևացնում էր, թե ուղարկում է հորը, մինչ այսօր նկարները և նամակները պահել եմ: Գրել է, թե հայրիկ, կարոտում եմ քեզ, երբ ես գալու, սպասում եմ քեզ: Նկարի մոտ էր դնում, և երբ ես վերցնում էի նամակները, Սալոմեն հավատում էր, որ հայրն է տարել», - հիշում է Թեա Ջափարիձեն ՝ Թամազ Մելիքիձեի այրին, որը սպանվել էր ռուս զինվորների կողմից:
«Ուզում էր, որ երկրորդ երեխան տղա լինի: Ասում էր Սալոմեին՝ դու իմ տղան ես, իսկ նա պատասխանում էր, ես Թամազի տղան եմ»:
Սալոմեն և Մարիամը այժմ 21 տարեկան են: Նա ութ տարեկան էր, երբ հայրը մահացավ: Ասում է, որ այդ մասին շատ բան չի հիշում:
«Նա այնքան զբաղված և ծանրաբեռնված էր աշխատանքով, որ մենք հաճախ չէինք կարողանում միասին ժամանակ անցկացնել: Նա ծառայում էր Գորիում, իսկ մենք գյուղում էինք, դրա համար երբ գալիս էր գյուղ միայն մեզ հետ էր մնում», - հիշում է Մարիամ Մելիքիձեն:
Թամազ Մելիքիձեն ռուս-վրացական պատերազմի միակ մասնակիցն է Ախալքալաքից, ով չկարողացավ կենդանի վերադառնալ տուն: Նա ապրում էր Կոթելիա գյուղում և ուներ հինգ քույր-եղբայր: Ռազմական գործունեությունը սկսեց 2007 թվականից: Ի սկզբանե նա ընդգրկվեց Գորիի զրահապատ գումարտակում: Մոտ մեկ տարի էր անցել պետության անվտանգության համար ծառայելուց, երբ Ռուսաստանը սկսեց գրավել վրացական տարածքները:
« Օգոստոսի 6-ին արձակուրդի մեջ էր, երեկոյան եկել էր գյուղ: Գիշերվա ժամը 2-ին զանգահարեցին, ահազանգ էր: Ժամը յոթին իրերը հավաքեց և ասաց, որ երկու օրից կվերադառնա: Երկու օր անց նրա դին բերեցին», - ասում է Թամազի կինը ՝ Թեա Ջափարիձեն:
«Հիշում եմ` հեռանալուց առաջ հրաժեշտ տվեցի: Զանգահարեց մեզ, ասում էր, թե մի անհանգստացեք, ես լավ եմ և շուտով կվերադառնամ: Գիտեի, որ պատերազմ է, բայց գաղափար չունեի, որ հայրս մահացել է: Ցավոք, ավելի հստակ ոչինչ չեմ հիշում, ընդամենը 8 տարեկան էի: Հպարտ եմ և հպարտանում եմ հայրիկիս հերոսությամբ: Նա զոհաբերեց իր կյանքը հանուն հայրենիքի»,- ասում Մարիամ Զեդգինձեն:
Թե ինչպես է սպանվել Թամազ Մելիքիձեն – այս մասին գիտեն միայն Գորիի զրահաբազայի ռմբակոծությունից փրկված զինվորները: Երբ ռուսական ռմբակոծիչները առաջին անգամ հայտնվեցին զորամասի մոտ,կոթելիացի մարտիկը բակում թեթև վիրավորվել էր:
Նա մտել է կառույց ՝ ծանր վիրավորներին օգնելու համար, որի ընթացքում ռուսական օդուժը ձեռնամուխ եղավ երկրորդ օդային հարձակմանը: Ռումբի հետևանքով զոհվել է 19 զինծառայող, այդ թվում ՝ Թամազ Մելիքիձեն:
«Իմ եղբորորդին ճանաչեց դին և փաստաթղթերը դրեց գրպանում: Դիակը չենք տեսել, այն կնքվել է: Սարսափելի է, որ մենք նույնիսկ չէինք կարողանում տեսնել նրա դեմքը: Ո՛չ գլուխ, ո՛չ բազուկ, ո՛չ ոտք ուներ, ռումբը մասնատել էր նրա մարմինը: Մեզ համար երջանկություն է նաև գերեզման ունենալը: Նրա հայրը չկարողացավ անգամ մեկ տարի դիմանալ, երբ մարմինը տեղափոխեցին, նա սրտի կաթված ստացավ, մի քանի ամիս պահեցինք դեղամիջոցների շնորհիվ», - պատմում է Թեան:
Թամազի մահից հետո համազգեստը կրում է նրա կինը: 2009 թվականից աշխատում է Թբիլիսիի Ինժեներական գումարտակում:
«Ես 27 տարեկան այրի էի, երկու փոքր երեխաների հետ: Այս տարիքում որոշ մարդիկ նույնիսկ կյանք չեն սկսել: Բայց երբ դու հերոսի կին ես, մեծացնում ես հերոսի երեխաներին, պետք է համբերատար և ուժեղ լինես, ուրիշ ճանապարհ չունես»:
Թեան նշում է, որ ավագ սերժանտը սիրում էր ֆուտբոլ և նվերներ պատրաստել:
«Նա շատ էր սիրում ֆուտբոլը, ամեն ինչից բարձր էր գերադասում: Լավ էր խաղում: Երկու տարի սիրահարված էինք: Հանգիստ չէր տալիս, նույնիսկ կյանքում էր շտապում: 16 տարեկանում դարձա նրա կինը: Սիրում էր նվերներ բերել: Զայրանում էի, ասում, որ չեմ վերցնի, մի բեր, բայց միևնույն է բերում էր: Դեռ պահված ժամացույցներ ունեմ: Երբ լսեց այն մասին, որ սիրում եմ ծաղիկներ, սկսեց ավելի հաճախ նվիրել: Փոխարենը, հիմա ես եմ տանում ծաղիկներ նրա գերեզմանին, ստացվում է, որ ացնած տարիների համար փոխհատուցում եմ»:
Նրա մահից հետո օգոստոսյան պատերազմի հերոսին շնորհվել է մեդալ ՝ ռազմական արիության համար: Թամազի հայրենի Կոթելիա գյուղի պետական դպրոցը կոչվում է պատերազմի հերոսի անունով: Ախալքալաքի փողոցներից մեկը նույնպես անվանակոչվեց ավագ սերժանտի անունով:
2008 թվականի օգոստոսին տեղի ունեցած ռուս-վրացական պատերազմում զոհվել են Վրաստանի պաշտպանության նախարարության 169 աշխատակիցներ, Ներքին գործերի նախարարության 14 աշխատակիցներ և 224 քաղաքացիական անձինք:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :