Ախալցիխեում հայ համայնքի պատգամավորի մեքենան վառվել է
Ախալցիխեում, տեղական Սակրեբուլոի պատգամավորի ավտոմեքենան վառվել է: Թե ինչ է տեղի ունեցել, Համբարձում Բաբոյանը չգիտի: Նա նշում է, որ մեքենան անշարժ վիճակում գտնվում էր տան մոտ: Դեպքի վայրում համապատասխան մարմիններն անցկացրել են հետաքննչական աշխատանքներ: Պատգամավորը հույս է հայտնում, որ հետաքննությունը պատճառը կհաստատի:
Վնասված մեքենան տեղափոխել են Ախալցիխեի տուգանային տարածք: Մեքենայի դիմացի մասը այրված է: Ըստ պահակի, մեքենան երեկ, Հոկտեմբերի 16-ին, ուշ գիշերն են տեղափոխել:
Սակրեբուլոի պատգամավորի հետ կապված այս դեպքը առաջինը չէ: 2017 թվականի դեկտեմբերի 2-ին, Համարձում Բաբոյանի մեքենայի մոտ տեղի էր ունեցել պայթյուն, որի արդյունքում վնասվել էր նրա սեփական մեքենան:
Ներքին Գործերի Նախարարությունում ասում են, որ հետազոտությունը իրականացնում են Քրեական Օրենսգրքի 187-րդ հոդվածի հատկանիշներով, ինչը ենթադրում է գույքի վնասում կամ ոչնչացում:
Գտել են թե ոչ միջադեպում կասկածվող անձինք - այս մասին հաստատությունից տեղեկություն չեն հայտնում: