Լուրեր
Ուշադրություն գրավող կեղծ տեղեկություններ. Covid19 (3)
tv9news.ge-ն շարունակում է պատրաստել նյութեր, կորոնավիրուսի համաճարակի շուրջ առաջացած ապատեղեկատվությունների վերաբերյալ: Այս անգամ ևս երկու կեղծ լուր կքննարկենք:
Առաջինը վերաբերվում է մոծակների կամ այլ միջատների կողմից կորոնավիրուսի փոխանցմանը մարդկանց:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով ՝ այս առասպելը հաստատող ոչ մի ապացույց չկա: Նոր կորոնավիրուսը շնչառական վիրուս է, և տարածվում է հիմնականում այն կաթիլների միջոցով, որոնք վարակված անձը առանձնացնում է հազալու կամ փռշտալու ժամանակ:
Չնայած կորոնավիրուսի բնույթի մասին շատ բաներ դեռ անհայտ են, բայցևայնպես, մասնագետների համար դեռ կասկածելի է այն տեղեկությունը, որ մոծակը վարակված անձին կծելուց հետո վիրուսը կարող է փոխանցել մեկ ուրիշին:
Այն, որ մոծակները և ընդհանրապես միջատները կորոնավիրուսի տարածող չեն, և որ սա առասպել է, հաստատում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալը: Ըստ Պաատա Իմնաձեի ՝ նոր կորոնավիրուսը մոծակները չեն տարածում: Նա բնակչությանը խորհուրդ է տալիս հանդարտվել եւ նշում է, որ գործ ունենք կաթիլային վարակի հետ:
«Մոծակներն իսկապես կորոնավիրուսի տարածողներ չեն»,- բացատրում է Իմնաձեն:
Երկրորդ ապատեղեկատվություն. Կան մարիդկ, ովքեր համարում են, որ կորոնավիրուսին կարող են հաղթահարել ալկոհոլով:
•Կմահանա, թե ոչ կորոնավիրուսը, եթե ամբողջ մարմինը լվանանք ալկոհոլով, կամ քլորով
Եթե կորոնավիրուսը արդեն մտել է մարմին, մարմնի վրա ալկոհոլ և քլոր ցողելով այն այլևս չի մահանում: Այս ապատեղեկատվության հետեւանքով մահացել է մոտ 800 մարդ, իսկ 60-ը լիովին կուրացել են մեթանոլ օգտագործելուց հետո՝ որպես կորոնավիրուսի բուժում: Հաշվի առնենք, որ ալկոհոլի և քլորի օգտագործումը ախտահանման համար օգտակար է, բայց չվնասվելու համար անհրաժեշտ է պահպանել որոշակի կանոններ և հետևել համապատասխան հանձնարարություններին:
Որոշ ժամանակ սոցիալական ցանցերում տեղեկություններ էին տարածվում այն մասին, որ ալկոհոլ օգտագործելը սպանում է կորոնավիրուսը: Ամիրան Գամկրելիձեն նույնպես մեկնաբանեց սա.
«Oղին ոչ թե խմելով է օգնում, այլ ուղակի այն կարող եք բացել ջրում և այսպես օգտագործել»:
Covid-19 հիվանդները շնչառական խնդիրներ ունեն: Պարզվել է, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն:
Ախտանշաններն են.
Ջերմություն, չոր հազ, հոգնածություն, շնչառության դժվարացում:
Հրապարակվել է Վրաստանի Բաց հասարակության հիմնադրամների և Վրացական ռազմավարության ու զարգացման կենտրոնի (GCSD) ֆինանսական աջակցությամբ:Հեղինակի / հեղինակների կողմից տեղեկատվական նյութում հայտնված կարծիքը չի կարող արտացոլել հիմնադրամի և կենտրոնի դիրքորոշումը: Ըստ այդմ, «Բաց հասարակության հիմնադրամը» և «Վրացական ռազմավարության և զարգացման կենտրոնը» պատասխանատու չեն նյութի բովանդակության համար:
გააზიარეთ :