Մելիք Ռաիսյանի որդուն ձերբակալել են. ընտանիքի անդամները բողոքում են (Տեսանյութ)
14:35 / 26.12.2020
Ախալքալաքում «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդ՝ Մելիք Ռաիսյանի որդուն՝ Կարլոս Ռաիսյանին դատապարտել են 10-օրյա վարչական կալանքի և տուգանել են 2 000 լարիով:
Պատճառը Դեկտեբմերի 23-ին, «պարետային ժամի» ժամանակ, ոստիկանների հետ տեղի ունեցած միջադեպն է:
Ընտանիքը համաձայն չէ դատարանի որոշման հետ, և նրանց փաստաբան՝ Ավթանդիլ Թելիաշվիլին դիմում է վերադաս դատարան:
«Երկրորդ օրն եմ աշխատում այս գործի վրա: Ես դեռ չեմ հանձնել բերման ենթարկելու վերաբերյալ բողոքների արձանագրությունները: Ինչ վերաբերում է պարետային ժամի ընթացքում իմ պաշտպանյալի նկատմամբ նշանակված տուգանքին, ես, իհարկե, բողոքարկելու եմ և արդեն պահանջել եմ փաստաթղթերը»,-ասում է փաստաբանը:
Մելիք Ռաիսյանը պատմում է, որ հարևան ոստիկան՝ Արմեն Կարապետյանն իր գործընկերների հետ, պարետային ժամը խախտելու համար որդուն տուգանվելու փոխարեն, տարել է բաժին և ֆիզիկական բռնության ենթարկել նրան:
«Ես երկրի օրենքներին դեմ չեմ: Ճիշտ է, նա տան մոտակայքում էր և իսկապես խախտել է պարետային ժամը: Թող տուգանեն, բայց ինչու են տեղափոխել ոստիկանություն, դիմել սադրանքների և ծեծի ենթարկել նրան»:
Ռաիսյանը հայտարարում է, որ սա իրավապահների կողմից ֆիզիկական բռնության առաջին դեպքը չէ:
«Երեք տարի առաջ անվտանգության աշխատակիցները ձերբակալեցին իմ երկու որդիներին՝ Աշոտին և Կառլոսին, և էլեկտրահարեցին նրանց: Հավանաբար նրանք դա արեցին, որպեսզի ես իմանամ իմ տեղը և չլինեմ քաղաքականապես ակտիվ մարդ», - ասաց Մելիք Ռաիսյանը:
«Ով ձերբակալել է իմ եղբորը, նրանք ոստիկանության ներկայացուցիչներ չեն, կրիմինալներ են, քանի որ միշտ խնդիրներ են ստեղծում մեր ընտանիքի անդամների համար»,- ասում է ձերբակալվածի եղբայր՝ Աշոտ Ռաիսյանը:
Արդյո՞ք տեղի է ունեցել իրավապահ մարմինների կողմից լիազորությունների չարաշահում, և ինչու իրավախախտը չի տուգանվել տեղում, «9-րդ ալիքը» սպասում է ՆԳ նախարարության պատասխանին:
მოცემული ვებ გვერდი „ჯუმლას" ძრავზე შექმნილი უნივერსალური კონტენტის მენეჯმენტის სისტემის (CMS) ნაწილია. ის USAID-ის მიერ დაფინანსებული პროგრამის "მედია გამჭვირვალე და ანგარიშვალდებული მმართველობისთვის" (M-TAG) მეშვეობით შეიქმნა, რომელსაც „კვლევისა და გაცვლების საერთაშორისო საბჭო" (IREX) ახორციელებს. ამ ვებ საიტზე გამოქვეყნებული კონტენტი მთლიანად ავტორების პასუხისმგებლობაა და ის არ გამოხატავს USAID-ისა და IREX-ის პოზიციას.
This web page is part of Joomla based universal CMS system, which was developed through the USAID funded Media for Transparent and Accountable Governance (MTAG) program, implemented by IREX. The content provided through this web-site is the sole responsibility of the authors and does not reflect the position of USAID or IREX.
ავტორის/ავტორების მიერ საინფორმაციო მასალაში გამოთქმული მოსაზრება შესაძლოა არ გამოხატავდეს "საქართველოს ღია საზოგადოების ფონდის" პოზიციას. შესაბამისად, ფონდი არ არის პასუხისმგებელი მასალის შინაარსზე.
The views, opinions and statements expressed by the author/authors and those providing comments are theirs only and do not necessarily reflect the position of the Foundation or the Center. Therefore, the Open Society Georgia Foundation and Georgian Center for Strategy and Development are not responsible for the content of the information material.