Նինոծմինդայում սպանության մեղադրանքով մեկ անձ է ձերբակալվել
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սաթխա գյուղում տեղի ունեցած սպանության մեղադրանքով իրավաոահները ձերբակալել են մեկ անձի: Մահացել է 32 տարեկան տղամարդ:
Ըստ տեղացիների, Սաթխայում հունվարի մեկի ողբերգությունը տարիներ առաջ տեղի ունեցած կոնֆլիկտի արդյունքն է: Երկու ընտանիքների միջև տարիներ շարունակ բռնկվող առճակատմանը զոհ գնաց անմեղ բնակիչը:
«Որքանով տեղյակ եմ, 10 տարուց ավել վիճում են: Չգիտեմ երեկ ինչ է տեղի ունեցել, երկու կողմն էլ հարբած էր, միմյանց հանդիպել են փողոցում: Տղան զենք ուներ, վիճաբանեցին: Կրակեց և վերջ: Երկրորդ կողմն ունի նաև վիրավորներ»,- պատմում է տեղացի՝ Նարինե Մոսոյանը:
Դեպքը տեղի է ունեցել գյուղ Սաթխայում: Ըստ համագյուղացիների, ձերբակալվածի տան մոտ ոստիկանությունն այժմ էլ մոբիլիզացված է, որպեսզի նրա տունը չայրեն: