Սամցխե-Ջավախքում անչափահաս է կորել
Ախալցիխեում փնտրում են անչափահաս տղայի: Դեռահասին վերջին անգամ տեսել են երեկ, հունվարի 8-ին, քաղաքի կենտրոնում: Սրանից հետո նրա հետքը կորել է:
17-ամյա տղան խնամատար խնամքի տակ է: Պետական խնամքի և թրաֆիքինգի զոհերի, տուժածների աջակցության գործակալության Սամցխե-Ջավախեթի կենտրոնում ասում են, որ նախկինում նման բան նույնպես եղել է, տղան մի քանի անգամ տանից գնացել է:
Ընտանիքի անդամների հետ միասին տղային որոնում են ՆԳՆ-ի համապատասխան մարմինները: Գործակալությունից նշում են, որ ընթանում են ինտենսիվ որոնողական աշխատանքներ: