Սամցխե-Ջավախքում կորած անչափահասը գտնվել է
Ախալցիխեում կորած տղային, իրավապահ մարմինները հունվարի 10-ին, գտել են Նաթենաձե փողոցում, և տեղափոխել են հիվանդանոց, առողջական վիճակի ստուգման համար:
Անչափահասն այժմ գտվնում է Ախալցիխեի ռեֆերալ հիվանդանոցում, բժիշկների հսկողության տակ: Բժիշկ՝ Նեստան Ուշխվաձեն բացատրում է, որ դեռահասի կյանքին վտանգ չի սպառնում:
«Հսկողության տակ է, առողջական վիճակը կայուն է: Ինչպես նա է ասում, ամբողջ գիշերը քայլել է, քանի որ չէր քնում: Երևի սա է պատճառը, որ գիշերը չի մրսել: Սպասում ենք հոգեբանին և նրա որոշմանը, որի համաձայն կորոշենք ուր տանենք՝ տուն, թե բժշկական հաստատություն, ինչպես պարզվում է , սա նրա անհետանալու առաջին դեպքը չէր»,- ասում է բժիշկը:
17-ամյա հաշմանդամություն ունեցող տղան, որը Ախալցիխեում խնամքի տակ էր գտվնում, կորել էր հունվարի 8-ին: Նա խնամակալի հետ գտնվում էր Ախալցիխեի կենտրոնական այգում,