Ախալցիխեում ոստիկանական «պիկապը» բախվել է մեքենային
Այսօր, հունվարի 23-ին, Թամարաշվիլիի փողոցում ոստիկանական «պիկապը» բախվել է «Հոնդա» մակնիշի ավտոմեքենային: Ըստ ականատեսների, ավտոճանապարհային պատահարը տեղի է ունեցել ժամը 09:30-ի սահմաններում:
«Թեթև մեքենան կողքից, իսկ ոստիկանության ծառայողական մեքենան դիմացից վնասվել է: Տեսա, թե ինչպես բախվեց «Պիկապը», որը երթևեկում էր գլխավոր ճանապարհամասով»,- ասում է ականատեսը:
Տուժածներ չկան:
ՆԳն-ի տվյալների համաձայն, ավտովթարի մասնակից անձինք տուգանվել են: