Ախալցիխեում անսովոր շնիկն էլ ավելի է կանաչում
Կանաչ «Գրինչը», որն Ախալցիխեում, գյուղ Իվլիտայում ծնվել է դեկտեմբերի 31-ին, աստիճանաբար էլ ավելի կանաչ է դառնում: Այն դեպքում, երբ աշխարհի տարբեր մասերում ծնված շնիկները կորցնում էին իրենց յուրօրինակ գույնը, Ախալցիխեի շնիկի դեպքում՝ հակառակն է: Անգամ 25 օր անց, նրա տեսքը կրկին նույնն է, իսկ գույնը՝ կանաչ:
«Բոլորն ասում էին, որ գույնն աստիճանաբար կկորցներ, կսպիտակեր և այլևս կանաչ չէր լինի, բայց հիմա նա 25 օրեկան է և ինչպես տեսնում եք ոչ թե սպիտակացել, այլ ընդհակառակը՝ էլ ավելի է կանաչացել»,- ասում է շնիկի տեր՝ Խատիա Սաակաշվիլին:
Հիշեցնենք, որ Ախալցիխեի Իվլիտա գյուղում ծնվել էր կանաչ մորթով շնիկ: Սա Վրաստանում առաջին դեպքն էր: Մեսարկիշվիլիների ընտանիքում շունը ծնվել է դեկտեմբերի 31-ին: Հազվադեպ տեսքի և ծննդյան օրվա պատճառով նրան կոչել են «Գրինչ»:
Տարածված կարծիքների համաձայն, այս հազվագյուտ դեպքը՝ շնիկի մորթու կանաչ գույնը բացատրվում է մոր պլացենտայում բիլիվերդինի բարձր պարունակությամբ: