Նինոծմինդա-Ծալկա ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարից տուժածները գտնվում են Ախալքալաքի և Նինոծմինդայի կլինիկաներում: Երկու տղամարդկանց շտապ օգնության անձանակզմը տեղափոխել է Ախալքալաքի հիվանդանոց: Բժշկական հաստատության մենեջերի խոսքով, երկուսն էլ Ծալկայի բնակիչներ են: Ըստ Ալեքսանդրե Թորոյանի, տղամարդկանցից մեկի առողջական վիճակը ծանր է:
«Այսօր ընդունեցինք ավտովթարից տուժած երկու տղամարդու: Երկուսն էլ ապրում են Ծալկայում: Նրանցից մեկի վիճակը ծանր է: Ունի բազմաթիվ կոտրվածքներ: Երկրորդ պացիենտի վիճակը կայուն»,- «9-րդ ալիքի» մոտ բացատրում է Ախալքալաքի կլինիկայի ղեկավարը: