Ախալցխացի բուժքրոջ դին քննական բյուրոյից տուն տեղափոխեցին
27-ամյա Մեգի Բաքրաձեի դին տեղափոխեցին Ադիգենիի գյուղ Էնթելի: Նրա մոտ պատվաստումից հետո կողմնակի ռեակցիաներ էին առաջացել, ընկել էր կոմայի մեջ և նրա կյանքը փրկել չհաջողվեց:
Մահվան պատճառը պարզելու համար դիակն արդեն ուսումնասիրվել է Սամխարաուլիի ազգային բյուրոյի կողմից, բայց ընտանիքը չի վստահում հետաքննությանը և նախատեսում է այլընտրանքային փորձաքննություն անցկացնել:
Մահացածի հարազատները կասկածում են, որ պատվաստանյութի ներարկումից հետո առաջացած բարդությունների դեմ Մեգի Բաքրաձեին Ախալցիխեի կլինիկայում սխալ բուժում են տվել: Ընտանիքը նաեւ փաստաբան է վարձել:
«Հիմա սպասում ենք փաստաբանին, ով ասեց, որ կգա հենց այսօր և կպայմանավորվենք մանրամասների մասին: Փորձաքննությունն կանցկացվի այստեղ: Այսօր երեկոյան կգա նաև Մեգիի մայրը, ով գտնվում էր Իտալիայում»,- «9-րդ ալիքի» մոտ հայտարարում է ընտանիքի հարազատ՝ Մալխազ Կոբախիձեն:
27-ամյա կնոջը կհուղարկավորեն երեքշաբթի, մարտի 23-ին:
27-ամյա բուժքույրը, մարտի 18-ին Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ: Պատվաստումից 30 րոպե անց նրա վիճակը կտրուկ վատացել էր: Նախնական գնահատականներով՝ դա անաֆիլակտիկ շոկ էր։ Մարտի 18-ի երեկոյան, արհեստական շնչառության ապարատին միացված, նրան տեղափոխել են Թբիլիսի։ Պատվաստվելուց մեկ օրվա ընթացքում, նա մահացավ:
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել երիտասարդ բուժքրոջ մահվան փաստով: Գործը քննվում է անզգուշությամբ մահ հասցնելը հոդվածով, պատժվում է տնային կալանքով կամ 2-4 տարվա ազատազրկմամբ: Փորձաքննություն է նշանակած` պարզելու, թե ինչն է դարձել բուժաշխատողի մահվան պատճառ: Կինը պատվաստվել է նախօրեին` Ախալցիխեի "Իմեդի" կլինիկայում, ուր 3 օրվա ընթացքում 16 բուժաշխատող է պատվաստվել: Բժիշկների խոսքով` պատվաստումից առաջ նրա հետ խոսել են, նա ալերգիկ չի եղել, պատվաստված է եղել խոզի գրիպից: