Լուրեր
Ախալցիխեում սատկած շներ են գտել
Ախալցիխեում, Ասպինձա փողոցում, սատկած շներ են հայտնաբերել: Երկրորդ դպրոցի հարակից տարածքում 6 շներին հեռացրել են նրանից հետո, երբ տեղյակ պահեցինք քաղաքապետարանին:
«Չգիտենք, թե ինչ է տեղի ունեցել, տեղեկություն չունենք, շներին միշտ տանում են Գորի, կասպտացիա-ստերիլիզացիայի, երբ մեր ներկայացուցիչները գնացին դեպքի վայր, արդեն ոչինչ չկար»,- ասում են քաղաքապետարանից:
Ինքնակառավարությունից հերքեցին, սակայն «Ախալցիխեի սպասարկման խմբից հաստատեցին, որ տարածքը մաքրել են նրանք: Ըստ ղեկավարի, դեպքի մասին տեղեկատվություն ստանալուն պես ներկայացուցիչները մաքրել են տարածքը:
Թե որն է եղել պատճառը տեղի ունեցածի, ծառայությունից մեզ ասացին, որ նրանք չեն պարզում կենդանիների մահվան պատճառը:
გააზიარეთ :