Տեղում բժիշկ չի եղել. պատվաստումից հետո մահացած կնոջ մասին
«Երբ ես ներարկեցի ադրենալին, այդ ժամանակ կատարվեց ներերակային կաթետերացում: Միանգամից օգտագործվեց Դեքսամետազոն, Սուպրաստին, Դիմեդրոլ - սա այն ամենն է, ինչ իմ ձեռքում էր: Երբ ցնցումներ նկատվեցին, այդ ժամանակ Բեքան (կրտսեր ռեանիմատոլոգը) օգտագործեց Դիազեպամ և ներս եկավ Գիորգին (Ռեանիմատոլոգը) ,- այս հայտարարության հեղինակի ու Բեքայի դեմ, ով Մեգիին օգնելու համար ներարկել էր Դիազեպամը, կեղծ տեղեկություն տրամադրելու համար դատախազությունը մեղադրանք է առաջադրել: Նույն մեղադրանքը առաջադրվեց նաեւ Մեգի Բաքրաձեին պատվաստող բուժքրոջ դեմ: Նրանց երեքին էլ դատախազությունը մեղադրում է կեղծ ցուցմունքներ տալու մեջ:
Ըստ դատախազության, երբ բուժքույրը վատացել է, ռեանիմատոլոգը նրան օգնություն չի ցուցաբերել: Պարզվում է նաև, որ իմունիզացիայի գրասենյակի բժիշկ՝ Վիոլետա Ինասարիձեն այդ ժամանակ ընդհանրապես կլինիկայում չի եղել, և որ նա վերակենդանացման բաժանմունքի վարիչ Գիորգի Ապցիաուրիի հետ գտնվում էր շրջանի վարչակազմի շենքում:
«Այս իրողությունից ելնելով ՝ կա մի հանգամանք, որ Մեգի Բաքրաձեն ադրենալին ստացել է միայն մեկ անգամ: Հետաքննությունը կպարզի միայն այն, թե արդյոք Մեգիի մարմնում ադրենալին կա, իհարկե, անհնար է որոշել չափաբաժինը: Հետևաբար, անհասկանալի է, թե ինչու էր նրանց հարկավոր հորինել նման սուտ»,- հայտարարում է փաստաբան ՝Վախթանգ Բարամաշվիլին:
Մեկ այլ փաստ, որի մասին խոսում է Մեգի Բաքրաձեի իրավապաշտպանը, սրվակի բացումն ու դրա դոզան է: Ըստ բժիշկների, Մեգի Բաքրաձեն այդ օրը տասներորդ մարդն էր, ում ներարկում էին Աստրազենեկան այդ ամպուլայից: Ըստ բժշկական անձնակազմի, պատվաստումը սկսվել է առավոտյան 10-ին, այլ ոչ թե առավոտյան 11: 40-ին, ինչպես նշված է ամպուլայի վրա: Ըստ Վախթանգ Բարամաշվիլիի, եթե նույնիսկ չլիներ բժշկական անձնակազմի հարգաքննումը, 35 րոպեում անհնար է պատվաստել տաս անձի, քանի որ հայտնի է, որ Մեգի Բաքրաձեն պատվաստվել է ժամը 12: 15-ին:
Փաստաբանի համար կասկածելի է նաեւ, որ հանված ներարկիչում, ինչպես երեւում է «9-րդ ալիք» -ի նկարահանած տեսանյութում, պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ կրկին մնում է ամպուլայում:
«Սա հնարավոր է ոչինչ չի նշանակում, բայց երբ ասում են, որ Մեգին 10-րդ անձն էր, ով պատվաստվեց, ամուլայում պատվաստանյութի չափաբաժին չպետք է մնար, Այս փաստը և նման անճշտությունները կասկած են հարուցում, որի պատճառով պայքարում ենք ճշմարտությունը պարզելու համար», - ասաց Վախթանգ Բարամաշվիլին:
Մեգի Բաքրաձտի գործում, հետաքննությանը կեղծ տեղեկություն տրամադրելու փաստով, դատախազությունը 3 անձի՝ Ախալցիխեի բժիշկների դեմ մեղադրանք է առաջադրել:
«Հետաքննության արդյունքում պարզվել է, որ մարտի 18-ին քաղաք Ախալցիխեում, ՍՊԸ «Ախալցիխեի կլինիկա Իմեդի»-ում, Մ.Բ.-ն պատվաստվեց Կովիդ 19-ի դեմ, որից հետո նրա առողջական վիճակը վատացավ: Մ.Բ.-ն սկզբում ստացավ շտապ բժշկական օգնություն կլինիկայում, իսկ հետո շտապօգնության ծառայության կողմից տեղափոխվեց Թբիլիսիի Առաջին համալսարանական կլինիկա, որտեղ նա մահացավ մարտի 19-ին:
Դատախազությունը կդիմի Թբիլիսիի քաղաքային դատարան օրենքով սահմանված ժամկետում՝ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց կիրառելու համար:
Ներքին գործերի նախարարությունում քրեական հետաքննությունը շարունակվում է: Նշանակվել են համապատասխան փորձաքննություններ ՝ մահվան պատճառները պարզելու համար»,- ասված է դատախազության հայտարարության մեջ:
մարտի 18-ին Ախալցիխեի «Իմեդի» կլինիկայում երիտասարդ բուժքուրը AstraZeneca-ով պատվաստվելուց հետո կոմայի մեջ էր ընկել, հաջորդ օրը` Թբիլիսիում` առաջին համալսարանական կլինիկայում, գիտակցության չգալով, մահացել: Երիտասարդ կնոջ մահվան փաստով քննություն է տարվում: