Սամցխե-Ջավախքում երկու զբոսաշրջիկ կորել է
Օտար երկրի քաղաքացիներին, ովքեր գտնվում էին Բորջիմիում, հարկավոր է եղել փրկարարների օգնությունը:
Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության տեղեկության համաձայն, հանրային անվտանգության կառավարման կենտրոն՝ «112»-ում ստացել են ահազանգ, որտեղ ասվում է, որ Գոգիայի բերդի հարակից տարածքում գտնվող զբոսաշրջիկները կորցրել են հետդարձի ճանապարհը:
Ըստ հաստատության տվյալների, զբոսաշրջիկների կյանքին կամ առողջությանը վտանգ չի սպառնում: