«Ջավախքը պասիվ է»,-պատվաստման գործընթացի վերաբերյալ
Սամցխե-Ջավախքում «Սինոֆարմ»-ով պատվաստումը սկսվել է: Առաջին պատվաստվողներից մեկը նահանգապետն էր: Բեսիկ Ամիրանաշվիլին հուսով է, որ պատվաստման գործընթացում կներգրավվեն նաև Ախալքալաքն ու Նինոծմինդան: Ախալցիխեում և Բորջոմիում մինչև մայիսի 22-ը պատվաստման համար ազատ տեղեր չկան:
«Ջավախքը պասիվ է, նրանք ուզում են պատվաստվել այլ պատվաստանյութով՝ «Ֆայզերով»: Շուտով կստանանք նաև այն և բնակիչներին հնարավորություն կտրվի»,- ասում է Բեսիկ Ամիրանաշվիլին:
Լրագրողների այն հարցին, թե արդյոք կառավարությունը նախատեսու՞մ է ակտիվացնել Ջավախքում տեղեկատվական արշավը, Բեսիկ Ամիրանաշվիլին պատասխանեց, որ իր հանրային պատվաստումը քարոզարշավի մի մասն է:
Պատվաստումը «Սինոֆարմ» պատվաստանյութով հնարավոր է սկսվի Սամցխե-Ջավախքի 5 մունիցիպալիտետում - Ասպինձայում, Ադիգենիում, Ախալցիխեում, Բորջոմիում և Ախալքալաքում: