Լուրեր
Ցույց Սամցխե-Ջավաքխում- բողոքում են աշխատանքային պայմանների դեմ
Բորջոմիի N1 և N2 գործարանների աշխատակիցները պահանջում են աշխատավարձերի ավելացում և աշխատանքային պայմանների բարելավում: Բողոքի ցույցը սկսվել է առավոտյան ժամը 10:00-ին և ըստ մասնակիցների, չի ավարտվի, մինչ նրանց պահանջները չեն բավարարվի: Բողոքի ցույցին ներկա է շուրջ 300 մարդ, ովքեր ղեկավարությունից պահանջում են նորմալ աշխատանքային պայմաններ և պայմանագրով սահմանված աշխատավարձ: Տեղում մոբիլիզացված է ոստիկանությունը:
Ըստ բողոքողների, բողոքի ցույցին մասնակցում են երկու գործարանների աշխատողները, ինչը նշանակում է, որ 2 գործարանների աշխատանքներն էլ ամբողջությամբ կդադարեցվեն:
გააზიარეთ :