Սամցխե-Ջավախքի բնակիչներ՝ եղբայրները վթարի են ենթարկվել. կա զոհ
Ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում, ասպինձացի եղբայրներից մեկը տեղում մահացել է, իսկ մյուսին տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքը տեղի է ունեցել Թբիլիսիում, դեպի օդանավակայան տանող ճանապարհին: Ինչպես պատմում են հարազատները, մեքենան բախվել է մոտոցիկլետով երթևեկող եղբայրներին:
Վթարի հետեւանքով 27-ամյա Բ.Լ.-ն ստացել է ծանր վնասվածքներ, նա տեղում մահացել է, իսկ նրա եղբայրը `28-ամյա Ն.Լ.-ն ունի կոտրվածքներ: Նրա կյանքին վտանգ չի սպառնում: