Տուգանք՝ անչափահասի մոտ մեքենայում ծխելու դեպքում
Խորհրդարանը մոտ ապագայում կքննարկի «Ծխախոտի դեմ պայքարի մասին» օրենքում փոփոխությունները։
Առաջարկում ենք այն նախաձեռնությունները, որոնք նախատեսում է օրենսդրական նոր առաջարկը.
Փոփոխություններով նախատեսվում է արգելել ծխելը տաքսիներում և նավակներում։ Խախտումներ կատարած տաքսու վարորդները կտուգանվեն 200 լարիով, իսկ ուղեւորները՝ 100 լարիով;
Ծխելն արգելվում է նաև անձնական մեքենաներում անչափահասների ներկայության դեպքում։ Այս դեպքում նախնական տուգանքը բոլորի համար սահմանվում է 100 լարի;
Նախատեսվում է բարձրացնել էլեկտրոնային ծխախոտի հեղուկների հարկերը և հավասարեցնել ծխախոտի այլ ապրանքներին;
Փոփոխությունն արգելելու է ծխախոտի արտադրանքներում բուրավետիչների օգտագործումը.
Խիստ կվերահսկվի և կլինի կոնկրետ գործակալության հսկողության տակ ինտերնետում ծխախոտի արտադրանքի գովազդի արգելքի վերահսկման հարցը: