Սակրեբուլոյի առաջին նիստը մեկնարկեց «Ազգայինների» մեկ րոպե լռությամբ
Ախալցիխեի նոր գումարման սակրեբուլոն անցկացրել է իր առաջին նիստը, որը բացել է Ախալցիխեի թիվ 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահը` հրապարակելով ընտրությունների արդյունքները։
Մինչ զրույցը «Ազգային շարժման» անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Բաթումիի քաղաքային խորհրդի մահացած անդամ Նուգզար Փուտկարաձեի հիշատակը։ Իշխող կուսակցության անդամների մի մասը ոտքի չկանգնեց, բողոքեցին նաև «Ազգայինների» արձագանքից, թե նա համակարգի ու ռեպրեսիաների զոհն է։
Նիստը բացեց ավագ անդամ Զոյա Բալիաշվիլին։ Այս պահին ընտրվում են ժամանակավոր հանձնաժողովներ։
Ախալցիխեի սակրեբուլոն ունի 39 անդամ, մեծամասնական 13 անդամներից մեկը «Եվրոպական Վրաստանի» անդամ է, իսկ 12-ը՝ «Վրացական երազանք»-ի անդամ։
Համամասնական ցուցակի մանդատները բաշխվել են հետեւյալ կերպ՝ 8 - «Ազգային շարժում», 2- «Գախարիան Վրաստանի համար», իսկ 16 -իշխող կուսակցություն։