Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարահատվածում երթևեկությունն ազատ է
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ մաքրման աշխատանքների արդյունքում միջազգային նշանակության Խաշուրի-Ախալցիխե-Վալե 50 կմ. (Խաշուրի-Ացկուրի) և հետևաբար, Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի հատվածում երթևեկությունն ազատ է։
Ճանապարհներին խցանումներից խուսափելու նպատակով, որը պայմանավորված է բարդ օդերևութաբանական պայմաններով, ամբողջ Վրաստանում, բացառությամբ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի, իրականացվել են ակտիվ մաքրման և ավազ-աղի խառնուրդի թափման գործողություններ։