Աշխարհի խոշորագույն թվային արժույթների (կրիպտոարժույթ) փոխարժեքները այսօրվա դրությամբ.
Bitcoin-ի փոխարժեքը կրկին նվազել է: Report.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում CoinDesk-ի տվյալները։
ԱՄՆ դոլարի նկատմամբ Bitcoin-ի փոխարժեքը վերջին 24 ժամում նվազել է 3,25%-ով՝ հասնելով 41751 դոլարի:
Կրիպտոարժույթի անկման պատճառներից մեկը կարող է լինել Ղազախստանում մայնինգ կենտրոնների ինտերնետից անջատումը։ Ղազախստանում ցույցերն ու ջարդերն աշխարհում բիթքոինի մայնինգի 12 տոկոս կրճատման են հանգեցրել:
Հավելենք, որ Ղազախստանում գտնվում է կրիպտոարժույթների մայնինգի համաշխարհային հզորությունների 18 տոկոսը, իսկ այնտեղ, ստեղծված իրավիճակի ֆոնին, բիթքոինի գինը անկում է ապրել:
Bitcoin-ի փոխարժեքը նոյեմբերին հասել է ռեկորդային մակարդակի՝ գերազանցելով 67 630 դոլարը:
Ավելի վաղ կրիպտոարժույթի կտրուկ անկման պատճառը կորոնավիրուսի նոր շտամի մասին լուրերն էին։ Բիթքոինը նոյեմբերի 27-ին հասավ յոթ շաբաթվա նվազագույնին եւ պաշտոնապես մտավ «արջի շուկայի» տարածք:
Սակայն ինչպես կարծում է ARK Invest ներդրումային ընկերության հիմնադիր եւ գործադիր տնօրեն Քեթի Վուդի խոսքով` բիթքոինի գինը կարող է գերազանցել 500 հազարը, քանի որ այս թվային արժույթը ցածր հարաբերակցություն ունի ակտիվների այլ դասերի հետ։