Համակարգող խորհուրդը լեռնային հանգստավայրերում գտնվող քաղաքացիներին կոչ է անում հնարավորինս պահպանել երկրում առկա կանոններն ու կանոնակարգերը։
Ինչպես նիստից հետո ասաց միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն, միտումը ցույց է տալիս, որ կորոնավիրուսով վարակման դեպքերը հատկապես բարձր են լեռնային հանգստավայրերում։
«Կարևոր է, որ նրանք, ովքեր գալիս են լեռնային հանգստավայրեր հանգստանալու, հետևեն երկրում գոյություն ունեցող կանոններին և կանոնակարգերին, պետք է հատուկ շեշտադրում անել շնչադիմակ կրելու վրա»,- ասել է Ղիբրաձեն։