Covid-ի դեպքերն ավելանում են, հոսպիտալացումը՝ նվազում
Սամցխե-Ջավախքում պահպանվում է կորոնավիրուսի նոր դեպքերի աճող դինամիկան, թեև դեպքերի մեծ մասը միջինից թեթև ծանրության են, ուստի հոսպիտալացման կարիք չունեն։
Ըստ Ախալցիխեի Կովիդկլինիկայի տնօրեն Գիորգի Բարձիմաձեի, այս փուլում բեռնված է մահճակալների 50%-ը։ Մինչ այժմ «Իմեդի» կլինիկան աշխատում էր ողջ հզորությամբ, և նոր հիվանդների տեղավորումը հաճախ խնդիր էր։
Ինչ վերաբերում է պատվաստումների գործընթացին, ապա կլինիկայի տնօրենն ասում է, որ 50 տարեկանից բարձր անձանց նկատմամբ կիրառվող գումարային խրախուսումները փոքր-ինչ ավելացրել են այս տարիքում պատվաստվել ցանկացողների թիվը։ Սամցխե-Ջավախքում այլևս չեն գործում կովիդ-հյուրանոցներ, իսկ տարածաշրջանի չորս կովիդ կլինիկաներում ազատ մահճակալների թիվը հասցվել է 186-ի։