Որոշվել է, որ 50-ից բարձր տարիքի քաղաքացիների համար պատվաստումների խրախուսման ծրագիրը կշարունակվի ևս մեկ ամիս,- այս մասին կառավարության վարչակազմում կայացած ճեպազրույցում, հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։
Նրա խոսքով՝ 50-ն անց քաղաքացին, ով կստանա պատվաստանյութի երրորդ՝ խթանող չափաբաժինը, կստանա 100 լարի։