Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օր, հիշատակի ամսաթիվ, որը նշվում է ամեն տարի փետրվարի 4-ին։ Հռչակել է «Քաղցկեղային հիվանդությունների դեմ պայքարի միջազգային միությունը» (Քաղցկեղի դեմ միջազգային միություն) (UICC)՝ նպատակ ունենալով աջակցել 2008 թվականին գրված «Քաղցկեղի համաշխարհային հռչակագրի» նպատակներին։
Այս միջազգային օրվա նպատակն է բարձրացնել քաղցկեղի՝ որպես ժամանակակից քաղաքակրթության ամենասարսափելի հիվանդություններից մեկը մասին իրազեկվածությունը, ապատեղեկատվության վերացումը, ուշադրություն դարձնել այդ հիվանդության կանխարգելմանը, հայտնաբերմանն ու բուժմանը, դրա խրախուսմանը:
Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվա առաջնային նպատակը քաղցկեղի պատճառով առաջացած հիվանդությունների ու մահվան դեպքերի էականորեն կրճատումն է, և առիթ է միջազգային հանրությանը միավորելու, որպեսզի վերջ տրվի քաղցկեղի պատճառով առաջացող տառապանքների անարդարությանը։
Քաղցկեղից պաշտպանության միջազգային օրը հանրությանը ցույց են տրվում քաղցկեղի դեմ պայքարում աշխարհի առջև ծառացած խնդիրները և կոչ է արվում UICC-ի անդամ քաղաքական գործիչներին և կազմակերպություններին վերաբերվել քաղցկեղին որպես քաղաքական առաջնահերթություն։ Օրը նշվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից։