ԱՄՆ-ն 350 մլն դոլար է հատկացրել Ուկրաինայի բանակը վերազինելու համար
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է Պենտագոնի բյուջեն, որում ներառված է օգնություն Ուկրաինայի պաշտպանության ոլորտին: Այդ օգնության չափը կազմում է 350 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է TVC լրատվական կենտրոնը:
Միջոցները ծախսվելու են Կիեւի համար զինտեխնիկա, զինամթերք ձեռք բերելու եւ ուկրաինացի զինվորների վերապատրաստման վրա: