Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ Եվրամիությունը Ուկրաինայի զինված ուժերի համար 450 միլիոն եվրոյի զենք կառաքի։
Ուկրաինայի տարածքում դարձյալ բացվել են McDonald's-ը և KFC-ն՝ կարիքավորներին օգնելու համար։
McDonald's-ը հայտարարել է, որ սնունդը տալիս են տեղական իշխանություններին՝ «ուղարկելու այնտեղ, որտեղ դրա կարիքն ամենաշատը կա»։
KFC-ն էլ նշել է, որ սնունդն ուղարկում են ռազմական հոսպիտալներ, հիվանդանոցներ, տարածքային պաշտպանությանն ու զինծառայողներին։
Կիևի քաղաքապետի մամուլի խոսնակը հերքել է Կիևի շրջափակված լինելու լուրը։
«Դա հիմարություն և մանիպուլյացիա է»,- ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի մամուլի խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ նման հայտարարություն էր տարածել The Associated Press գործակալությունը, որի հետ հարցազրույցում Վիտալի Կլիչկոն հայտարարել էր, որ կիևցիներին չեն կարող տարհանել, քանի որ Ուկրաինայի մայրաքաղաքը շրջափակված է։
Մամուլի քարտուղարը հայտարարել է, որ շուտով քաղաքապետը հանդես կգա պաշտոնական հերքմամբ: