Նավթը կտրուկ թանկանում է
Երկուշաբթի առավոտյան նավթի համաշխարհային գներն աճում են 5-6 տոկոսով, Ռուսաստանի դեմ մի շարք պատժամիջոցների սահմանումից հետո ներդրողները վախենում են մատակարարման խափանումներից, վկայում են աճուրդների տվյալները
Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 5.33 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 103.15 դոլար, Brent ապրանքանիշի մայիսյան ֆյուչերսների գինն աճել է 5.85 տոկոսով՝ հասնելով 99.63 դոլարի։ WTI տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսների գինն աճել է 5.94 տոկոսով՝ մինչեւ 97.05 դոլար բարելի դիմաց։