Ռուսաստանը Բրիտանիային սպառնում է պատժամիջոցներով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը խոստացել է խիստ, բայց համաչափ միջոցներ կիրառել պաշտոնական Լոնդոնի նկատմամբ «պատժամիջոցների» պատճառով։ Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ Բրիտանիան ընտրել է Ռուսաստանի հետ բաց առճակատումը, այլընտրանք չթողնելով Մոսկվային։
Ավելի վաղ Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցները հավասարազոր են պատերազմի հայտարարմանը: