Պատերազմի դեմ բողոքող առնվազն 8000 ցուցարար է ձերբակալվել Ռուսաստանում
Ռուսաստանի 21 քաղաքներում հարյուրավոր ցուցարարներ են ձերբակալվել։ Այս մասին տեղեկությունը տարածում է «Բի-Բի-Սի»-ն՝ հենվելով OVD-Info մոնիտորինգի խմբի վրա։
Ավելի վաղ համացանցում կոչեր էին տարածվել՝ մարտի 6-ին դուրս գալ քաղաքների կենտրոնական հրապարակներ և բողոքել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության դեմ։
Մասնավորապես, ինչպես գրում են լրատվամիջոցները, ավելի քան 600 մարդ է բերման ենթարկվել Ռուսաստանի 21 քաղաքներում ուկրաինական պատերազմի դեմ բողոքի ցույցերի ժամանակ։
Սակայն, ըստ BBC-ի, մոնիտորինգային խումբը գրում է, որ միայն Նովոսիբիրսկ քաղաքում բերման է ենթարկվել ավելի քան 200 ցուցարար, իսկ Կրասնոյարսկ քաղաքում՝ մոտ 100 մարդ։
Բացի այդ, BBC-ն՝ վկայակոչելով OVD-Info-ն, հայտնում է, որ Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո առնվազն 8000 մարդ է ձերբակալվել՝ պատերազմի դադարեցման պահանջով:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Ռուսաստանի քաղաքացիները պահանջել են դադարեցնել պատերազմը՝ դիմելով կալանավորված ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին։
Մոսկվայի ոստիկանությունն ու դատախազությունը, քննչական կոմիտեն, ՆԳՆ-ն զգուշացրել են, որ իշխանությունների հետ սահմանված կարգով չհամաձայնեցված գործողություններ իրականացնելու բոլոր փորձերը անհապաղ կճնշվեն, և դրանց կազմակերպիչներն ու մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն: