Բայդենը Պուտինին «արյունարբու բռնապետ», «տխրահռչակ ավազակ» է որակում
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, հերթական անգամ քննադատելով Կրեմլի ղեկավարությանը, Վլադիմիր Պուտինին անվանել է «արյունարբու բռնապետ» և «Ուկրաինայի ժողովրդի դեմ անբարոյական պատերազմ մղող տխրահռչակ ավազակ»։
Չորեքշաբթի օրը լրագրողների հարցին ի պատասխան Բայդենը ռուսաստանցի պաշտոնակցին «ռազմական հանցագործ» էր անվանել։ «Ես կարծում եմ, որ նա ռազմական հանցագործ է»,- հայտարարել էր ԱՄՆ նախագահը։
Մինչ այժմ ամերիկյան վարչակազմը խուսափում էր այդ տերմինն օգտագործել, նույնիսկ երբ այդ մասին ուղիղ հարց էր հնչում։