Վրաստանի տարածքում տեղի է ունեցել երկրաշարժ
Այսօր՝ ապրիլի 9-ին, Թբիլիսիի ժամանակով ժամը 06:30-ին Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել:
Երկրի մասին գիտությունների ինստիտուտի՝ Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Օնի քաղաքի մոտակայքում, մասնավորապես՝ Փսորի գյուղում։
Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3,6 մագնիտուդ։