Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ
Մոլորակը ուսումնասիրող գիտությունների ինստիտուտի, Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 04:13-ին:
էպիկենտրոնը գտնվել է Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղի մոտակայքում: Երկրաշարժի ուժգնությունը, ըստ նախնական տեղեկությունների, կազմել է 4,0 բալ (ML):
Գործակալությունից պարզաբանում են, որ Ջավախքում հանգած հրաբուխներ կան, ու մասնագետների համար զարմանալի չէ, որ տեղանքում պարբերաբար մագմատիկ ակտիվություն է նկատվում: