Համբարձում Բաբոյանին տեղափոխել են այրվածքների կենտրոն
Հրդեհից տուժած պատգամավորը մարմնի, վերին վերջույթների և դեմքի այրվածքներ ունի։ Նրան Ախալցիխեի ուղեգրային հիվանդանոցից տեղափոխել են Թբիլիսիի այրվածքների կենտրոն։ Բաբոյանը դժվարանում է խոսել հրդեհի պատճառների մասին:
«Շատ վատ եմ, ամեն ինչ ցավում է, թե ինչ է տեղի ունեցել, հստակ չգիտեմ, տեղափոխում են Թբիլիսի»,- «9-րդ ալիքի» լրագրողի հետ զրույցում նշում է Համբարձում Բաբոյանը:
Հիշեցնենք, որ այսօր՝ հունիսի 10-ին, ժամը 11:20-ին Բարաթաշվիլի փողոցում այրվել է Ախալցիխեի սակրեբուլոյի փոխնախագահ՝ Համբարձում Բաբոյանի տունը։